Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Այսօր ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ-խմբ.) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանե...
Ապատեղեկատվություն է․ ՊԲ-ն Ադրբեջանի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Ար...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ–ն կիկին ապատեղեկատվություն է տարածել` Արցախում ՊԲ ստորաբաժանումներ կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացվ...
Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Ինչպես հստակ երևում է «Կովկա...