Բախվել են Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz»-ը և մոտոցիկլետը․ կան տուժածներ
Այսօր՝ ժամը 12:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 թ.) բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ն. Հ., ծնված 1990 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ: Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ին (ծնված 1997 թ.) և Ա. Ս.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:
Տուժածները նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները Լ. Կ.-ի և Ա. Մ.-ի (ծնված 1975 թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինական նավը հազիվ է խուսափել ամերիկյան ավիակիրի հետ բախումից
Չինական ռազմանավը Թայվանի նեղուցում քիչ է մնացել խոցի ամերիկյան ավիակիրը: Չինական ռազմանավն անցել է ԱՄՆ ռազմա...
Հայտնի է Հնդկաստանում գնացքների բախման պատճառը
Հնդկաստանում գնացքների բախումը տեղի է ունեցել «էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանման» հետևանքով: Հնդկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում վտանգավոր նյութերով գնացք է ընկել գետը
ԱՄՆ-ում վտանգավոր նյութերով ևս մեկ գնացք է ընկել գետը: Միջադեպը տեղի է ունեցել Մոնտանայում, հայտնում է Associa...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում միգրանտները փորձել են թուրքական նավ առևանգել
Իտալիայում միգրանտները փորձել են նավ առևանգել, երկրի անվտանգության ուժերն էլ հատուկ գործողություն են իրականացրել թուրքակ...