Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում միգրանտները փորձել են թուրքական նավ առևանգել

Իտալիայում միգրանտները փորձել են նավ առևանգել, երկրի անվտանգության ուժերն էլ հատուկ գործողություն են իրականացրել թուրքական դրոշի ներքո ընթացող Galata Seaways նավի վրա։  Հայտնում է Reuters…

Իտալիայում միգրանտները փորձել են նավ առևանգել, երկրի անվտանգության ուժերն էլ հատուկ գործողություն են իրականացրել թուրքական դրոշի ներքո ընթացող Galata Seaways նավի վրա։ 

 

Հայտնում է Reuters գործակալությունը: 

 

«Բրինդիզիում տեղակայված իտալական հատուկ ջոկատայինները վերահսկողության տակ են վերցրել թուրքական նավը՝ անձնակազմի 22 անդամներով: Նավաստիների վրա հարձակվել են 15 միգրանտներ, որոնք գտնվել են նավի վրա, երբ այն անցնում էր Նեապոլի մոտով», - ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Գրոսետոն:

 

Իտալական հատուկ ջոկատայինները ներխուժել են Թուրքիայից Ֆրանսիա ուղևորվող բեռնատար նավը այն բանից հետո, երբ դանակներով զինված մարդիկ փորձել են առևանգել նավը։ Ապաստան հայցողները՝ 13 տղամարդ և երկու կին, հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից, ենթադրաբար գաղտնի ներխուժել են Galatea Seaways բեռնատար նավ՝ Եվրոպա հասնելու հույսով:

 

Գրեթե յոթ ժամ տևած ռազմական գործողությունից հետո հատուկ ջոկատայինները վերականգնել են նավի հսկողությունը՝ ըստ տեղեկությունների ձերբակալելով ենթադրյալ առևանգողներին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250