Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են» 1920 թվականին․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքը» կկապի Թուրքիան և Ադրբեջանը. «միջանցքի» բացման աշխատանքները դանդաղ մոտենում են ավարտին։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում։
«Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են» 1920 թվականին Խորհրդային Միության ժամանակ և փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին պատնեշ է տեղադրվել, խոչընդոտներ են ստեղծվել»,- ասել է նա։
Ադրբեջանցի դեսպանի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկրճատվի մինչև 38 կիլոմետր, ինչի արդյունքում «Թուրքիան կապ կհաստատի Արևելքի և Արևմուտքի միջև»։
Մամեդովը նաև ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Հայաստանի համար կարևոր է սեփական «անվտանգության ապահովման» տեսանկյունից։
«Զանգեզուրի միջանցքը իրականում «լավ» նախագիծ է Հայաստանի զարգացման համար՝ ապահովելով նրա ապագան։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը դուրս է մնացել բազմաթիվ նախագծերից։ Եթե Հայաստանը զերծ մնա այս նախագծից, ապա այլ նախագծեր այլևս չի ունենա»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...