Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն Էրդողանի երդմնակալության արարողությանը

Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

 

Երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ Արարողությանը ներկա կգտնվի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Սոմալիի, Ալժիրի և Բալկանյան երկրների նախագահները։

 

Նախատեսվում է, որ Էրդողանը Անըթկաբիր (Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի հուշադամբարան) այցից հետո ձիավորների ուղեկցությամբ կշարժվի դեպի նախագահական նստավայր։

 

Երդմնակալության արարողությունից հետո Էրդողանի առաջին հյուրը կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Էմիր Մուհամմեդ բին Զայեդը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է այցելել Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը։

Քաղաքականություն