Ստոլտենբերգը մտադիր է մեկնել Թուրքիա. հայտնի է պատճառը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, այցելել Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած Հանրապետական դաշինքի միասնական թեկնածու Էրդողանը քվեարկության երկրորդ փուլում վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շաբաթ օրը կժամանի Անկարա՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդման արարողությանը»,- նշում են լրատվամիջոցները։
Դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Թուրքիայի մայրաքաղաք կատարած այցի շուրջ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչ...