Հասարակություն

Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է․ ՔԿ մամուլի խոսնակ

Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է․ ՔԿ մամուլի խոսնակ

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
 

Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
 

Նշենք, որ առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:
 

Դատախազությունից հայտնել են, որ Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի եւ մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250