ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի գերագնահատեք, եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի և մյուս անկլավների մասին
Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տիգրանաշենի և մյուս անկլավների ճակատագրի մասին հարցին։ Նա հորդորել է այդ հարցը չգերագնահատել։
Հարցը բարձրացրել էր հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ մտահոգություն հայտնելով, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ «չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։ Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»։
Հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը նաև ասել է, որ հունիսի 12-ից ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ կլինեն Վաշինգտոնում, իսկ հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիների բացման հետ կապված եռակողմ հանդիպում է նախատեսվում Մոսկվայում, Շառլ Միշելն էլ ցանկություն է հայտնել աշնանը Իսպանիայում հնգակողմ հանդիպում կազմակերպել:
Հնգակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը վերահաստատել է, որ համաձայն է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը մեր տարածքում անցնող ուղիների դեպքում ՀՀ սուվերենության և իրավազորության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների, Ուկրաինայում պատերազմի և ՀԱՊԿ-ից հիասթափության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես․ Ռուբեն Վարդանյան
Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայ-բայ Քեմալ․ Էրդողանն իրեն հայտարարել է հաղթող և երգել իր կողմնակիցների առջև
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը շնորհավորել է Էրդողանին. Անկարայում հավաքվել են նրա հազարավոր կողմնակիցներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...