ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես․ Ռուբեն Վարդանյան
Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Բերձորում արած վերջին հայտարարություններին:
«Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։
Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում
Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայ-բայ Քեմալ․ Էրդողանն իրեն հայտարարել է հաղթող և երգել իր կողմնակիցների առջև
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը շնորհավորել է Էրդողանին. Անկարայում հավաքվել են նրա հազարավոր կողմնակիցներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների, Ուկրաինայում պատերազմի և ՀԱՊԿ-ից հիասթափության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի գերագնահատեք, եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի և մյուս անկլավների մասին
Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տիգրանաշենի և...