ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Ադրբեջանը արցախցու հետ չբանակցի, մեր վերքն իր պտուղը կտա․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հետ զրույցում նշել է, որ պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, այլ ֆիքսվել ՀՀ 29,800 քկմ վրա։

 

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9 փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափով խախտված են, և պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք, ոչ բավարար կերպով է արձագանքում»,- նշել է նա։

 

Դիտարկմանը, որ, այնուհանդերձ, Ադրբեջանը չի պատրաստվում բանակցել Ստեփանակերտի հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ պետք է հասնենք նրան, որ իրենք նստեն ու խոսեն, հակառակ դեպքում Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի, կլինի բաց, որը տասնամյակների ընթացքում չի փակվի։

 

«Եթե Ադրբեջանը արցախցու հետ չբանակցի, մեր վերքը մի օր իր պտուղները տալու է։ Մենք հիմա իրավունք չունենք «եթե»-ի մասին խոսել, քանի որ բանակցություններն այս պահին ընթանում են»,- ասել է նա։

 

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ միջազգային ճնշումը մեծ դեր ունի, և այդ առումով ՀՀ-ն հաջողում է։

Անդրադառնալով Ալիևի հոխորտանքներին, որոնցով նա արցախցիներին կոչ է անում ադրբեջանական օրենքներին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա մշտական մարտավարություն  է, որ նա իրականացնում է ցանկացած բանակցությունից առաջ։

 

«Սա բանակցություններին ընդառաջ հայտարարություն է, որին պետք է լուրջ վերաբերել»,-ասել է նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն