
Մոլորակը գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոլորակն այլևս չի գնում դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։
Նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրավիճակը միայն վատթարացել է։
«Կարծում եմ՝ այն գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս տեղի չի ունենալու։ Սա լավ լուր է։ Դուք այլևս անհանգստանալու կարիք չունեք դրա համար։ Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանա ուկրաինական ճգնաժամի լուծման գործընթացը։ Բայց այն գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Սա ամենավատ բանն է, որ երբևէ տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների առումով։ Սրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մեր տեսած զոհերի ամենաբարձր թվերն են», - ասել է Թրամփը։
Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև երկկողմ հանդիպումը պլանավորման փուլում է։