Պեսկովը մեկնաբանել է Կադիրովի՝ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի խոսքերը Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասին։
Կրեմլի խոսնակն ասել է, որ համապատասխան որոշումներ չեն ընդունվել։
«Սա բացառապես բարձրագույն դաշնային իշխանության իրավասությունն է, այս հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և այդ հարցի շուրջ քննարկումներ չեն տարվում», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 30-ին, Քադիրովը ասել է, որ Ռուսաստանում պետք է ռազմական դրություն հայտարարվի՝ Ուկրաինայի կողմից ստեղծված «ահաբեկչական բջիջը չեզոքացնելու» համար, որը, նրա կարծիքով, պատասխանատու է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...