Կոչ ենք անում Թուրքիային անհապաղ վավերացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Թուրքիային խոչընդոտներ չհարուցել Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին։ Այս մասին տեղեկանում ենք TACC գործակալությունից։
«Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես նաև Հունգարիային, որը ևս չի վավերացրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը, շուտափույթ կերպով հաստատել այն։ Շվեդիան պատրաստ է դաշինքին անդամակցելուն և խոչընդոտներ հարուցելու որևէ պատճառ չկա։ Այս որոշումը կայացնելու պահը հիմա է», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները, սակայն Թուրքիան արգելափակեց անդամակցության գործընթացը և միայն այս ապրիլին Էրդողանը ստորագրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...