Խոշոր վթար՝ Երևանում․ կան տուժածներ
Մայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) բախվել է կայանած «Volkswagen » մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ռ. Պ.-ին (ծնված 1984 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Հ․ Հ.-ն և Ռ․Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի շենքի
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես Ria.ru-ի հետ զրույցում նշել է արտակարգ ծ...
Երևանում շենքի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել
Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր...
Կրակոցներ՝ Երևանում․ պաշտոնյան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակման մասին հայտարարություն է տար...