Հասարակություն
Երևանի նախկին ոստիկանապետն ու Արաբկիրի բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանը դիմում են ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, որ աշխատանքի անցնեն Ս. Խաչատրյանի ղեկավարած կառույցում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Գ. Ղուկասյանը տարիներ առաջ է ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից, իսկ Ա. Պապյանը երեկ՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Ու հիմա նրանք սպասում են Սասուն Խաչատրյանի որոշմանը:
Գ. Ղուկասյանը դիմում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի բաժիններից մեկի պետի, իսկ Ա. Պապյանը՝ տեղակալի պաշտոնի համար:
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչի միջնորդությամբ վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հարսանիք՝ շրջափակված Արցախում․ հովհարային անջատման ժամ
Արցախի նախագահականում ևս 8 անձ հեռացվել է պաշտոնից
Որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով․ անհապաղ դիմեք ոստիկանություն, եթե գիտեք գտնվելու վայրը․ Օվսաննա Հովսեփյան
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
5.0
Երեխայի առողջության շուրջ սկանդալային բացահայտում․ ձերբակալություն Արագածոտնի մարզում
Հրդեհը կանխել են. մանրամասներ
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
1.0