Դոնի Ռոստովում ոչ բոլոր տուժածներն են հիվանդանոց տեղափոխվել․ նարնց թիվը 32 է, այդ թվում` 21 երեխա
Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզպետ Վասիլի Գոլուբևին:
Դոնի Ռոստովի թիվ 5 օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տարածքում տրիբունան փլուզվել էր դպրոցականների մրցման ժամանակ: Նախնական տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր։ Մարզպետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր, որ կին է մահացել, տուժել է 26 մարդ, այդ թվում` 15 երեխա։
«Այսօրվա դրությամբ տուժածների թիվը 32 է, այդ թվում` 21 երեխա։ Մի կին մահացել է», – ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։
Նա նշել է, որ ոչ բոլոր տուժածներն են հիվանդանոց տեղափոխվել։
Քննիչները զննել են դեպքի վայրը։ Որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Դոնի Ռոստովի թիվ 5 օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տարածքում տրիբունան փլուզվել էր դպրոցականների մրցման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսյան խճուղում իրար են բախվել 3 ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հունիսի 1-ին, ժամը 07:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրդեհ Եղեգնաձորի խանութներից մեկի տանիքում
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել...
Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ․ Shamshyan
Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնո...
Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հունիսի 5-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37/1...