Թբիլիսյան խճուղում իրար են բախվել 3 ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հունիսի 1-ին, ժամը 07:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութ սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կան տուժածներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ն., ծնված 2002 թ․) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Mercedes-Benz», «Opel» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաներին. «Opel» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Նշվում է, որ վարորդ Ն.-ն, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1998 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
[1f12017ddba580c11fa30b433f3513c4.jpg]
[534c681821a5fccd4549d0aef7666921.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Դոնի Ռոստովում ոչ բոլոր տուժածներն են հիվանդանոց տեղափոխվել․ նարնց թիվը 32 է, այդ թվում` 21 երեխա
Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրդեհ Եղեգնաձորի խանութներից մեկի տանիքում
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել...
Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ․ Shamshyan
Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնո...
Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հունիսի 5-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37/1...