ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնի Ռոստովում մանկական ֆուտբոլի խաղի ժամանակ փլուզվել են մարզադաշտի տրիբունաները․ կան տուժածներ
Դոնի Ռոստովում տրիբունաների փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի, Նրանց թվում15 անչափահաս կա։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի իշխանություններում։
SHOT-ի հաղորդմամբ՝ 20-րդ քաղաքային հիվանդանոցում այս պահին վիրահատվում է մեկ վիրավոր երեխա, հայտնի է 1 զոհի մասին։
Նշվում է, որ Դոնի Ռոստովում մանկական ֆուտբոլի մրցույթի ժամանակ փլուզվել են խաղադաշտի տրիբունաները։ Հանդիպումն անցկացրել են «Ռոստով» և «Բատայսկ» թիմերը։ Մարզադաշտը գտնվում է №5 օլիմպիական արգելոցի դպրոցի տարածքում։ Դեպքի վայրում եղել է մոտ 30 մարդ։ Տուժածներին և նրանց ընտանիքներին օգնություն է խոստացվել։
Քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն համապատասխան հանձնարարականներ է տվել իր տեղակալներին։ Լոգվինենկոն ասել է, որ տրիբունաները շրջվել են ուժեղ քամու պատճառով։ Հաղորդվում է, որ ավելի վաղ Ռոստովի մարզում վատ եղանակի պատճառով փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։
Քննիչները զննել են դեպքի վայրը։ Որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով կան 30 զոհ, ավելի քան 300 տուժած
Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով 30 մարդ է զոհվել, կա ավելի քան 300 զոհ, գրում են տեղի ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է այրվել
Օրերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ շարունակվում է։ Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից այսօր հայտնել էին, որ ժամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Երև...
Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբո...