ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Երևանի վարչական տարածքում, բախվել են Toyota corolla, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ականատեսները Auroranews.am-ին ուղարկել են վթարի վայրից կադրեր, ըստ որոնց՝ ավտոպատահարից հետո երթևեկությունը Երևան-Աշտարակ ճանապարհին զգալի դժվարացել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով կան 30 զոհ, ավելի քան 300 տուժած
Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով 30 մարդ է զոհվել, կա ավելի քան 300 զոհ, գրում են տեղի ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է այրվել
Օրերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ շարունակվում է։ Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից այսօր հայտնել էին, որ ժամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնի Ռոստովում մանկական ֆուտբոլի խաղի ժամանակ փլուզվել են մարզադաշտի տրիբունաները․ կան տուժածներ
Դոնի Ռոստովում տրիբունաների փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի, Նրանց թվում15 անչափահաս կա։ Այս մասին գրում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Անկարայի ընտրատեղամասերից մեկում
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Անկարայի ընտրատեղամասերից մեկում ծեծկռտուք է սկսվել։ Նշենք...