Մեր ՀՕՊ-ը լավ է գործել․ Պեսկով

ՌԴ ՊՆ–ն և ՀՕՊ համակարգը, ինչպես նաև տարածաշրջանային իշխանությունները պատշաճ կերպով են աշխատել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ։ Այս մասին, Новости-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Բոլորն աշխատել են ինչպես հարկն է։ Լավ են աշխատել։ Լավ է գործել նաև ՀՕՊ համակարգը», – ասել է նա լրագրողներին։


Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 30-ին վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի ուղղությամբ։