Հայտնի է, թե ինչ են քննարկել Էրդողանն ու Պուտինը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ մայիսի 30-ին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին բանակցությունների ընթացքում որոշվել են հետագա ջանքերը կարիքավոր երկրներին սնունդ մատակարարելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
«Պարոն Պուտինի հետ մեր վերջին զրույցի ընթացքում քննարկեցինք աֆրիկյան ամենաաղքատ երկրներ սնունդ, մասնավորապես հացահատիկ ուղարկելու ջանքերը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով ընտրություններից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջին հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ մայիսի 29-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը «ջերմորեն շնորհավորել է» Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, իսկ նրա թուրք գործընկերը հաստատել է «իր հավատարմությունը շարունակել աշխատել ընթացիկ ողջ օրակարգում»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...