Բայց ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տամ․ Տիրան Խաչատրյանը՝ «Ազգային հերոս»-ի կոչման մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին՝ 44- օրյա պատերազմի ամենաթեժ օրերին, վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպես էլ ռազմական գործչին չի հանձնվել։

 

Ավելի ուշ՝ Ազգային հերոսի կոչումը շնորհելուց, ընդամենը 4 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Տիրան Խաչատրյանին ազատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական գործչի հետ։
 

-Պարոն Խաչատրյան, դեռևս 2020 թ. հոկտեմբերին դուք Ազգային հերոսի, թերևս, ամենաբարձր պատվո կոչումին արժանացաք, սակայն, դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրարամերժ էին թվում։ Ինչո՞ւ պատերազմից հետո դուք հետ չվերադարձրիք Փաշինյանի կողմից՝ Ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը։
 

-Բայց ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ-որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ։

 

-Իսկ ինչո՞ւ դա Ձեզ չեն տվել կամ անձամբ հանձնել, պարոն Խաչատրյան։

 

- Այ դա տվողներին հարցրեք…

 

-Այդ դեպքում՝ ո՞ւմ են տվել կամ որտե՞ղ է գտնվում Ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը։

 

-Դա տվել են ոչ թե ինձ, այլ հանձնել են Պաշտպանության նախարարությանը։

 

- Եվ Դուք դա այնտեղից չե՞ք վերցրել, կամ որևէ մեկը այն Ձեզ չի՞ փոխանցել։
 

-Ես չեմ վերցրել, ինձ չեն փոխանցել։

Քաղաքականություն