Աղունիկ խեղդած «էկոակտիվիստը» դժգոհում է՝ Ալիևը քիչ գումար է հատկացրել. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Աղունիկ խեղդած, Շուշիի խաչմերուկում բնական մորթիով «шуба» հագած «ամենաանկեղծ» բնապահանին Ալիևը խոստացածից քիչ գումար է հատկացրել:

 

«Նա իր հարցազրույցում պատմել է, որ իրեն խոստացել են 15000 մանաթի նախագիծ, բայց չեն հատկացրել։ 6000 մանաթ են հատկացրել Շուշիի նահատակության մասին վավերագրական ֆիլմի համար։ Ըստ նրա՝ այս 6000 - ը վիրավորանք է»։

 

Ակնհայտ է, որ Շուշիի խաչմերուկի անօրինական արգելափակումը ուղղակի պետական ֆինանսավորում ուներ՝ մեկին լավ պաշտոն, իսկ մյուսին 15000 մանաթ (9000 դոլար)»:

 

Ավելի վաղ նշել էինք, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ​​ֆինանսավորմամբ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ։ 

Քաղաքականություն

Պատահարներ