«Էկոակտիվիստները» գումար են պահանջում Ալիևից

 Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ​​ֆինանսավորմամբ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի մոտ։ Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա24»-ը: 

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ցուցարարները բողոքում են իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։ Ցուցարարների թվում նկատվել են, այսպես կոչված, «էկոակտիվիստներ», որոնք Ադրբեջանի իշխանությունների հրահանգով մի քանի ամիս ապօրինի փակել էին Լաչինի միջանցքը։

 

Մասնավորապես, լուսանկարներում երևում էր դեռևս դեկտեմբերին հայտնի մի կին, ով խեղդել էր աղավնուն Լաչինի միջանցքում, ինչպես նաև «Պատերազմի վետերան կանանց սոցիալական աջակցության» ՀԿ-ի ղեկավար Ռադե Աբասը, որի կազմակերպությունը նույնպես ակտիվորեն մասնակցել է միջանցքի շրջափակմանը։ 

 

Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի պետական ​​գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին տրամադրվող 2023 թվականի  փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները։ 

 

Արդյունքների հրապարակումից հետո կազմակերպությունների անդամները սկսել են ցույցեր կազմակերպել իրենց դրամաշնորհների կրճատման կամ չեղարկման դեմ։ Այս բողոքից հետո Ադրբեջանի պետական ​​քարոզչամեքենան սկսել է նսեմացնել նրանց։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ