ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ունենք ծառերի հատման դեպք. թեժ գիծ զանգ է եղել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցությունը:
«Մենք ունենք ծառերի հատման դեպք Կենտրոն վարչական շրջանում։ Եվ ես գիտեմ, որ մեր թեժ գիծ զանգ է եղել»,- այս մասին հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և պատասխանատուներից խնդրել է ներկայացնել, թե ինչպես է եղել դեպքը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ թեժ գծին զանգը եղել է երկու անգամ և խնդիր է առաջացել թեժ գծի և տարածքի տեսուչի հետ կապի դուրս գալու հետ կապված։ «Խնդիրը այսօրևեթ կուղղվի»,- նշել է Գրիգորյանը։
«Պետք է խնդրեմ՝ ծառայողական քննություն սկսել։ Հասկանանք՝ այդ տեխնիկական խնդիրը ում խատճառով է եղել առաջին հերթին։ Երկրորդը՝ պարոն Ղուկասյան, ես վստահ եմ, որ հենց այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ հողի հատվածը ինքը կարողանալու է զավթել։ Մի հատ ուղղարկեք ձեր տղաներին, ու առհասարակ, եթե այնտեղ որևէ տարածք կլինի ցանկապատված, կմաքրեք ամբողջությամբ»,- նշել է Տիգրան Ավինյանը։
«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով իրենք նոր հողազավթումներ են կարողանալու անել։ Թեժ գիծ զանգ է եղել, դրանք պետք է միանգամից արձագանք ստանան։ Չենք կարող սպասել, որ ծառերը հատվեն, հետո մենք գնանք պոստ ֆակտում արձանագրենք»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...