Ինձ վրա ճնշում է գործադրվել․ Քըլըչդարօղլուն Թուրքիայի ընտրությունների մասին
Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը։
Նա ասել է, որ ընթացիկ ընտրություններից հետո շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության համար «Մենք ապրել ենք ամենաանարդար ընտրական գործընթացը վերջին տարիներին»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։
Նա նշել է, որ իր վրա ճնշում է գործադրվել։
Ընդդիմադիր գործչի ելույթը հրապարակված է նրա թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին, Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքով 52 տոկոս ձայներով նախագահ է վերընտրվել Ռեջեփ Թաիփ Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...