2018-ի նկատմամբ 2022-ին գործազրկությունը նվազել է․ վարչապետ

2022-ին գործազրկությունը նվազել ու կազմել է 13 տոկոս 2021 թվականի 15,5 տոկոսի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«2018-ի նկատմամբ 2022-ին գործազրկությունը նվազել է 6 տոկոսային կետով: 2018-ին գործազրկությունը եղել է 19 տոկոս: Ընդ որում 2022-ի երրորդ եռամսյակում  ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին  14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

 

Դեկտեմբերին գրանցվել է  աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար գրանցված աշխատատեղ։ Սակայն այս թիվը այլևս ակտուալ չէ, քանի որ 2023 մարտին և ապրիլին գրանցվել են համապատասխանաբար 706 294 և 710 150 աշխատատեղ»,- ասել է վարչապետը։

Քաղաքականություն