Կոսովոյի գործողությունները խաթարում են Սերբիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության՝ քաղաքային շենքերը գրավելու գործողությունները խաթարում են Սերբիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը։ Բլինքենի հայտարարությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Կոսովոյի կառավարության գործողությունները՝ բռնի կերպով զավթելու մունիցիպալ շենքերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Բլինքենը, այդ քայլերը Կոսովոյի իշխանությունների կողմից ձեռնարկվել են Վաշինգտոնի և եվրոպական երկրների առաջարկություններին հակառակ։
«Այս քայլերը հանգեցրին լարվածության կտրուկ և անհարկի սրման», - ընդգծել է Պետդեպարտամենտը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նման գործողությունները ազդեցություն կունենան ԱՄՆ-Կոսովոյի երկկողմ հարաբերությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տր...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Իր խոսքո...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք,...