Վրաստանում իրանցի է ձերբակալվել․ վերջինս փորձել է Հայաստանի տարածքով Եվրոպա հերոին տեղափոխել
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Իրանի քաղաքացու, որը փորձել է Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով հերոինի մեծ խմբաքանակ տեղափոխել Եվրոպա։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը։
Իրավապահները Փոթիի նավահանգստում առգրավել են 80 կիլոգրամ հերոին։ Թմրամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի թաքստոցում։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն Իրանի Իսկամական Հանրապետության քաղաքացի է, որը մտադիր էր հատկապես խոշոր չափի թմրամիջոցն Իրանից տեղափոխել Եվրոպա Հայաստանով և Վրաստանով։ Նա փորձել է դա անել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, որտեղ էլ կալանավորվել է։
Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ մինչև 20 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածի հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
Սուրգուտում բերման է ենթարկվել աներոջը դանակահարծ հայ փեսան
Սուրգուտում բերման է ենթարկվել աներոջը դանակահարծ, փախուստի մեջ գտնվող հայ փեսան՝ Հովիկ Մադոյանը։ 112-ի տեղեկությու...