ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ աչքերով եմ տեսել` ինչպես էին անվտանգության աշխատակիցներին հրահրում, վիրավորում. Ռուբինյան

«Ժամանակ առաջ մեկն ասել էր՝ եթե առաջ խորհրդարանում իշխանությունը, ընդդիմությունը վիճում էին, հիմա լսում են իրար, ցավոք, ճիշտ դուրս չեկավ, պատճառը՝ ՔՊ-ականներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր:

 Երկրորդ, անվտանգության աշխատակիցների վարքագիծը պատգամավորների նկատմամբ, անթույլատրելի է: Մենք էստեղ ենք մեր նպատակներով, դուք՝ ձեր՝ երևի նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին: 


«Էդ անձնավորությունը ես եմ ու ես կանդրադառնամ ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ՝ ուշադիր լինել իմ ելույթներին»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: 


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքել է, թե ինքը տեսել է՝ ինչպես են «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում։

 

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։

 

Մանրամասները` տեսանյութում: