Եռակողմ հանդիպումն ավարտվել է․ Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղի և ապաշրջափակման մասին
Չնայած դժվարություններին` ԼՂ-ում իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարևոր ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցման ուղղությամբ աշխատանքն է, այսօր մենք երեքով այդ մասին բավական մանրամասն զրուցել ենք դեմառդեմ, կան բավական չկարգավորված հարցեր, բայց դրանք, իմ կարծիքով, զուտ տեխնիկական բնույթի են: Այդ հարցերը տերմինաբանությանն են վերաբերում, դրանք պետք է ներկայացնեն իրականության և համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը հաջորդող իրադարձությունների ճշգրիտ ընկալումը, բայց իմ, մեր երեքի տեսանկյունից` դրանք հաղթահարելի խոչընդոտներ են, այսինքն` մեծ հաշվով դրանք չկան էլ, զուտ տեխնիկական հարցեր են: Մենք այժմ պայմանավորվեցինք, որ առաջիկայում` մեկ շաբաթից, կհանդիպեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները , հանդիպման օրը կհամաձայնեցվի, նրանք կլուծեն դեռ չկարգավորված խնդիրները: Կարծում եմ` դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է տալիս, որ մինչ այժմ չլուծված հարցերը կլուծվեն»,- ասել է Պուտինը:
Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ եռակողմ հանդիպմանը «քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Իր խոսքո...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք,...
ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տր...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավ...