ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պետդեպի խոսնակ
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ անկախ նրանից, թե որ երկրում են դրանք կայանում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը՝ անդրադառնալով վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը։
«Մենք աջակցում ենք այս բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, ինչպես անցյալ ամիս, Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, կամ աշխարհի ցանկացած վայրում», - ասել է Միլերը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ կարևոր է, որ կողմերը շարունակեն կարգավորման շուրջ երկխոսությունը, իսկ Վաշինգտոնը ուղիղ կապ կպահպանի նրանց հետ։
Նշենք, որ մայիսի 25–ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար Հայաստանը պատրաստ է երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի...