Wildberries-ը ՀՀ խոշոր հարկատուներից է․ Քերոբյան
Wildberries-ը ՀՀ խոշոր հարկատուներից է և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովի այն հարցին, թե ի՞նչ պայմաններով է ՀՀ-ում աշխատում Wildberries ընկերությունը և ՀՀ-ն ի՞նչ օգուտ ունի դրանից:
«Մենք համապատասխան կարգավորումներով այնպես ենք արել, որ օնլայն առևտրով զբաղվող ընկերությունները ԱԱՀ վճարեն Հայաստանում, որը մինչև այդ այդպես չէր և նրանք ունեին առավելություն ՀՀ-ում գործող այլ մանրածախ ընկերությունների նկատմամբ: Հիմա այդ առավելությունը չկա: Հիմա հակառակ պատկերն է: ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ Թուրքիայից կամ Չինաստանից հարկային առումով ոչ այնքան թափանցիկ ճանապարհով աշխատող ընկերություններ են»,-ասել է նախարարը:
Քերոբյանը նաև շեշտել է, որ իրենք այս առումով ամեն ինչ արել են և Wildberries-ի և դրա նման այլ ընկերությունների համար ստեղծել են ՀՀ-ում հարկեր վճարելու պարտավորություն և այս առումով իրենց առաքելությունն ավարտված է:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...