«В этой гостинице я хозяин»․ Աղազարյանը` ԱԺ-ում վիճաբանության պատճառների մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ ընդդիմադիրների հետ վիճաբանություն սկսվելուց առաջ հայհոյանք չի հնչել։
Լրագրողների հետ ճեպազրույցում Աղազարյանն ասել է, որ իրեն ուղղակի դուր չեկավ այն, որ ելույթից հետո էլ ընդդիմադիր Արթուր Սարգսյանը կանգնել է ու ասել` նայի՛ր աչքերիս մեջ։
«Ես էլ նստած էի անմիջապես իր դիմաց։ Պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի։ Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»,- ասել է պատգամավորը։
Դիտարկմանը, թե Արթուր Սարգսյանն էլ ասում էր, որ իրեն ասել են «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքեց, թե գուցե դա հետո է եղել, չի հիշում, սակայն հայհոյանք հաստատ չի հնչել։
Հարցին, թե դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանը ռուսերեն պատասխանել է.
«Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո՛, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն «ռազբորկեքի» տեղ չի»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...