ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սննդի անվտանգության ոլորտում կոմպրոմիսները պետք է չլինեն. Փաշինյան
Ես բարձրացրել եմ սննդամթերքի անվտանգության թեման, կոնկրետ թթվասերի հետ կապված, բոլոր փաստարկները եղել են նրա մասին, որ պետք չի տնտեսությանը վնասել: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմից կաթնամթերքի արտահանման արգելքի պարագայում, անորակ կաթնամթերքը ում երեխաներն են ուտելու:
«Ես էլի հանձնարարականներ եմ տվել, որոնք կիսատ են կատարվել: Այս վերջին իրադարձություններն ինձ դրդում են, որ ես վերադառնամ այն նախնական կարգավիճակին եւ եթե մեզ պետք է գնալ եւ ԵԱՏՄ-ում կարգավորումները փոխել, մենք պետք է գնանք եւ դա կարողանանք անել:
Ես համաձայն եմ, որ սննդի անվտանգության ոլորտում կոմպրոմիսները պետք է չլինեն: Բայց եթե մեկ օրում փակենք, կարող է շատ մեծ խնդիրներ ունենանք ընդհուպ սննդի անվտանգության առումով: Հետեւաբար, այո, հարցը լեգիտիմ է, մենք դա պետք է լուծենք, բայց մեկ գործողությունով դա անել հնարավոր չի լինի»,-ասել է նա:
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նաեւ այլ խնդիր բարձրացրեց՝ նշելով.
«Կան հավելումներ, որոնք չպետք է լինեն մեր սննդամթերքի մեջ, բայց օգտագործվում է: Մենք պետք է որոշակի ժամանակ տանք եւ ասենք՝ էս օրից հետո ՀՀ-ում արգելվում է հավելումների օգտագործումը, որովհետեւ դա քաղցկեղածին է, դրա հետեւանքները շատ թանկ է նստելու: Դա երեխաներն են ուտում եւ մենք չենք կարող երեխաների հնարավոր մուտացիաները շուտ հասկանալ»:
Ի պատասխան Փաշինյանը նշել է.
«2018 թվականին ես վերցրել եմ թթվասերը, ասել եմ՝ ինչ կա: Ինձ ասել են՝ կաթ չկա, կա սոյայի յուղ, այլ հավելումներ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր չեն: Այլ բան, որ դա թթվասեր չի: Չկա տենց բան, որ մենք գիտենք, որ մարդկանց համար վտանգավոր բան են վաճառում, եւ դա թույլ ենք տալիս:
Ես ասել եմ՝ չպետք է թողնենք, որ վրան գրվի թթվասեր: Մենք պետք է ունենանք թթվասերի ստանդարտ: Դա միայն թթվասերի մասին չէ: Ո՞րն է շամպայն խմիչքը: Դա այն խմիչքն է, որ շամպայն տեսակի խաղողից է ստացված: Նույն խնդիրն ունենք կոնյակի հետ, դրա համար պետք է մինչեւ 2040 թվականը հրաժարվենք դրանից»:
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...