Գնում ենք փուլային ճանապարհով․Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարությունը ակադեմիական քաղաքի ստեղծման համար բանակցում է գերմանացի ճարտարապետների ներկայացրած առաջարկների շուրջ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Դեռ ապրիլի վերջին գերմանացի ճարտարապետներ էին ժամանել Հայաստան, և այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան այցելել այն տարածքներ, որտեղ պլանավորվում է ակադեմիական քաղաք հիմնել։
«Այս տարի Հայաստան այցելած գերմանացի ճարտարապետների ուսումնասիրությունների հիման վրա արված առաջարկն արդեն ստացել ենք, թե ինչ ժամկետներում կարող են մշակել գլխավոր հատակագիծը։ Մենք գնում ենք փուլային ճանապարհով և առաջին փուլում առավել առաջնահերթ ենք համարել արվեստների կլաստերի կառուցման աշխատանքներ։ Այս պահին բանակցում ենք այդ առաջարկների շուրջ, որպեսզի մեզ համար ավելի հասկանալի և դետալային լինի ամեն ինչ»,- ասել է Անդրեասյանը։
Ներկայում առաջին փուլի աշխատանքների արժեքի վերաբերյալ կա հստակություն, բայց այդ մասին առաջիկայում կհայտնենք։
Նա ընդգծեց, որ զուգահեռաբար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է, իսկ առաջիկայում էլ կստեղծվի հոգաբարձուների խորհուրդը, որը կառավարելու է հիմնադրամը։
Նախարարի պնդմամբ՝ կադաստրի կոմիտեն ամփոփել է ակադեմիական քաղաքի համար հատկացված գույքի գույքագրման գործընթացը։ Առաջիկայում կոնկրետ գույքը ակադեմիական քաղաքին ամրացնելու մասով որոշումներ կլինեն։
Անդրեասյանը հույս է հայտնել, որ արագ տեմպերով կկարողանան անցնել հետագա փուլերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար Հայաստանը պատրաստ է երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...