Հասարակություն

Ձեռնպահ կմնամ դատական ակտի մասին տեսակետ ներկայացնելուց․ ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

Ձեռնպահ կմնամ դատական ակտի մասին տեսակետ ներկայացնելուց․ ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

Որպես մարդու իրավունքների պաշտպան օրենքով սահմանված ուղիղ արգելք ունեմ դատական ակտերի և դատարանների գործունեությանը միջամտելու տեսանկյունից, իսկ այս որոշումը դատարանի կողմից է կայացվել։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանը կալանավորմանը։
 

Գայանե Հակոբյանը կալանավորվել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։
 

«Բայց ես ինքս հատուկ շեշտադրել եմ և հայտարարության տեքստում եմ հատուկ նշել, որ անհրաժեշտ է առաձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցները հնարավորություն չեն տալիս ապահովելու անձի պատշաճ վարաքագիծը վարույթ շրջանակներում։ Ես բնականաբար ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ և դրա հիիմնավորվածության վերաբերյալ որևէ տեսանկյուն և տեսակետ ներկայացնելուց»,- նշել է ՄԻ պաշտպանը:
 

Անահիտ Մանասյանն ասել է, որ իր համար ևս կարևոր է, որպեսզի դատական ակտի բողոքարկման համատեքստում ևս այդ խնդիրն արժանանա առաջնահերթ ուշադրության։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250