Բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում․ Փաշինյան
Մեր ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Հայաատանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագրին։
Նա ասաց, որ կառուցելու հարցում բանակցություններ են վարվում են Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, 3-րդ երկրների հետ։
«Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է մեզ համար տնտեսապես ավելի շահավետ։ Որովհետև այդ տեղ կա ներդրման չափ և այլն․ Էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- հավելել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի էլեկտրական ատոմակայանների հնավորություններին։ «Մենք կարող ենք մի մոդուլ կառուցել, հետո 2-րդը, ասենք՝ 7 ՄՎտ, հիմա մեր ատոմակայանը 400 ՄՎտ է։ 70, 70, այդպես կտորներով կառուցել, հետ ինչքան հնարավոր է այն մեծացնել»,- ասել է նա։
«Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդարհարույց են, որովհետև միանգամից 1000 ՄՎտ-անոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ 1000 ՄՎտ-ը մեր էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե մոդուլային հետ կապված էլ հարցեր կան։ Եվ մենք պետք է դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»,- նշել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար Հայաստանը պատրաստ է երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի...