ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլևս հապաղելու ժամանակ չունենք. Արցախի ԱԺ նախագահ
Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին այսօր Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասել է նա:
Թովմասյանը կոչ է արել աշխրահասփյուռ հայությանը, Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու եւ արարելու կամքին:
«Հարգելի պատգամավորներ, մենք այլեւս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. «Սի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայ-բայ Քեմալ․ Էրդողանն իրեն հայտարարել է հաղթող և երգել իր կողմնակիցների առջև
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը շնորհավորել է Էրդողանին. Անկարայում հավաքվել են նրա հազարավոր կողմնակիցներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես․ Ռուբեն Վարդանյան
Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կ...