Արցախն ամբողջությամբ կհոսանքազրկվի

Վաղը ժամը 12:00-ից մինչև 18:00-ն Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ հոսանքազրկվելու է։ Այս մասին հայտնում է «Արցախէներգո» ՓԲԸ-ն։

 

Նշվում է, որ իրականացվելու են վթարավերականգնողական աշխատանքներ:

 

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

 

Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Քաղաքականություն

Պատահարներ