ԱՄՆ Պետդեպի արձագանքը՝ Բելգորոդի շրջանում դիվերսանտների հարձակմանը
ԱՄՆ-ն չի խրախուսում ուկրաինական հարվածները Ռուսաստանի տարածքին, սակայն Կիևին է թողնում որոշումներ կայացնելու իրավունք։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք չենք խրախուսում և հնարավորություններ չենք ընձեռում Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար, և մենք դա շատ պարզ ասել ենք։ Բայց մենք նաև ասացինք, որ կախված է Ուկրաինայից (որոշումներ կայացնելը), ինչպես վարել այս պատերազմը»,- ասել է նա՝ արձագանքելով Կիև արևմտյան զենքի տեղափոխման և դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Բելգորոդի շրջանում հարձակման մասին լրագրողի խոսքերին։
Ավելի վաղ ցանցում հայտնվել էին կադրեր Բելգորոդի մարզում ուկրաինական դիվերսանտների վերացման վայրից։ Դրանցում ցուցադրվում են վնասված զինտեխնիկա, գետնին ընկած դեղին ժապավենով տեխնիկա, ինչպես նաև այրված պիկապ, որի դռան վրա գրված է «Բախմուտի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...