ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուսով եմ՝ հոգևոր ճեմարանն ավատած և պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք ներկայացրել են փաստեր` սեռական առողջության մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 22-ին, անդրադառնալով եկեղեցու վերաբերյալ իր վերջին հայտարարությանը և Մայր Աթոռի արձագանքին, հույս է հայտնել, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ:
«Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել:
Եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել: Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,-նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...