Նոյեմբերյանում անկալվներ չկան․ համայնքի ղեկավար
Նոյեմբերյան համայնքում անկլավներ չկան, նոյեմբերյանցիներն ապրում են հայկական, իրենց հողում։ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն։
«Նոյեմբերյան համայնքի ամբողջ վարչական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ձեր նշած «անկլավները» մեզ համար հայրենիք է։ Մենք թշնամուն զիջելու գյուղեր և հողեր չունենք, ու նոյեմբերյանցիները չեն պատրաստվում որևէ մեկին տարածքներ հանձնել այն պարզ պատճառով, որ այդ անկլավ կոչվածի հարևանությամբ մեր վարելահողերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ։ Ի դեպ, նրանց հսկողության տակ գտնվող մեր տարածքն ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունի»,- հայտարարել է Արսեն Աղաբաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կմ տարածքով, իսկ դրա մեջ, ըստ նրա, մտնում են անկլավները՝ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...