Մառախուղ և կարկուտ.եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ Մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքում մայիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-24-ը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 20-ի ցերեկային ժամերին կգրանցվի +18....+20 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Oդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն
Հայաստանի առանձին հատվածներում այսօր ինտենսիվ տեղումներ են սպասվում, որոշ շրջաններում մեծ է նաև կարկուտի հավանականությու...
Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև մայիսի 30-ին և 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում 29-ի ց...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 1...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասո...