«Արդյո՞ք կավարտվի Էրդողանի քաղաքական կարիերան». The Guardian
Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները։ Այս մասին գրում է ermenihaber-ը` հղում անելով բրիտանական «The Guardian» պարբերականին, որն այս շաբաթ գրել էր․
«Արդյո՞ք կգա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական երկար կարիերայի ավարտը»։ Իսկ որոշ ժամանակ անց վերանայել էր իր դիտարկումը՝ գրելով.
«Պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահի քաղաքական կարիերայի ավարտի վերաբերյալ կանխատեսումները մեծամասնության մոտ սխալ են ընկալվել։
Ընտրության առաջին փուլում Էրդողանի (49.40%) և իր մրցակից Քըլըչդարօղլուի (44.96%) տարբերությունը այդքան էլ մեծ չէր։ Այնուամենայնիվ Քըլըչդարօղլուի ուշագրավ վերադարձից ցուցանիշները հուշում են, որ Էրդողանը հետագայում կերկարաձգի իր 20-ամյա իշխանությունը Թուրքիայում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Մայիսի 28-ին սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկին՝ ոչ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ոչ էլ Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում չի հաջողվել հավաքել քվեների ի 50%+1-ը։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այ...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...