ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Optimus մարդանման ռոբոտը զգուշությամբ դիպչում է ձվին՝ առանց կոտրելու այն
Tesla-ի մարդանման ռոբոտը՝ Optimus-ը, սովորել է ճանաչել և վերցնել առարկաները: Ընկերությունը բարելավել է նաև մեքենաների քայլվածքը, այժմ նրանք քայլում են առանց սայթաքելու։
Tesla ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովի ժամանակ ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տրվում, թե ինչպես են բարելավվել Optimus մարդանման ռոբոտների հնարավորությունները։
Ռոբոտները կարողանում են սկանավորել և մտապահել իրենց շրջապատը՝ ձևավորելով տարածքի թվային քարտեզը: Առարկաների հետ գործողություններում ռոբոտի ուսուցումը, ինչպես երևում է տեսանյութում, նաև իրականացվում է մարդու օգնությամբ։ Ռոբոտի գործարկիչ մեխանիզմները պարզապես կրկնում են մարդու շարժումները և դրանով իսկ ռոբոտը սովորում է կենդանի օրինակի վրա աշխատելու օպտիմալ գործողությունները: Բացի դրանից, Tesla-ն ռոբոտին նաև մարզում է ձեռքերը բարդ հետագծերով շարժելու և բարդ ձև ունեցող փափուկ կամ փխրուն առարկաների հետ վարվելու համար։
Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը բաժնետերերի հետ ամենամյա հանդիպման ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ ժամանակի ընթացքում ռոբոտները Tesla-ին կբերեն եկամտի զգալի մասը, իսկ շուկայում կլինի 10-20 միլիարդ հատ ռոբոտ։
Նման ռոբոտի մոտավոր գինը պետք է կազմի մոտ 20,000 դոլար, իսկ դրա ծրագրային ապահովումը հիմնված կլինի նույն արհեստական բանականության համակարգի վրա, որը կիրառվում է ընկերության էլեկտրական ավտոմեքենաներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիտանիկի առաջին 3D թվային պատկերը ստացել են 200 ժամում
Եզակի 3D շրջագայություն խորտակված Տիտանիկում: Magellan Ltd-ն ստեղծել է Տիտանիկի առաջին 3D թվային պատկերը: Նավի ճշգրիտ 3D...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի զենք–զինամթերք են վաճառել Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում
Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք–զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի միջից․ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուբուտեքս» թմրամիջոցի 900-ից ավելի հաբ է հայտնաբերվել Օրգով գյուղի բնակչի ճամպրուկում
Արագածոտնի մարզի Օրգով գյուղի բնակչի ճամպրուկում հայտնաբերվել է «սուբուտեքս» թմրամիջոցի 900-ից ավելի հաբ։ Հայտնաբեր...