ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի զենք–զինամթերք են վաճառել Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում
Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք–զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Կոտայքի մարզի ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առևտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը զենք– զինամթերքի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում։
Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն իսկապես առանց համապատասխան թույլտվության վաճառում է ատրճանակներ, հրազեններ ու փամփուշտներ:
Խանութի սեփականատերը, որն Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչ է, և 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիտանիկի առաջին 3D թվային պատկերը ստացել են 200 ժամում
Եզակի 3D շրջագայություն խորտակված Տիտանիկում: Magellan Ltd-ն ստեղծել է Տիտանիկի առաջին 3D թվային պատկերը: Նավի ճշգրիտ 3D...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Optimus մարդանման ռոբոտը զգուշությամբ դիպչում է ձվին՝ առանց կոտրելու այն
Tesla-ի մարդանման ռոբոտը՝ Optimus-ը, սովորել է ճանաչել և վերցնել առարկաները: Ընկերությունը բարելավել է նաև մեքենաների քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի միջից․ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուբուտեքս» թմրամիջոցի 900-ից ավելի հաբ է հայտնաբերվել Օրգով գյուղի բնակչի ճամպրուկում
Արագածոտնի մարզի Օրգով գյուղի բնակչի ճամպրուկում հայտնաբերվել է «սուբուտեքս» թմրամիջոցի 900-ից ավելի հաբ։ Հայտնաբեր...