Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»․ թանգարանը՝ Սուպեր Սաքոյին
Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան - ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի թանգարան - ինստիտուտը՝ անդրադառնալով Հանրային հեռուստընկերության եթերում ռեպեր Սուպեր Սաքոյի խոսքերին։
«Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։
Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։ Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս առիթով նախաձեռնում է հայ երաժշտությանն ու Կոմիտասին նվիրված դասախոսությունների, հանրամատչելի զրույցների, կլոր սեղան քննարկումների շարք։ Այդ շարքի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերը, ժ․ 16:00: Հյուրընկալելու ենք արվեստագիտության թեկնածու երաժշտագետ Մարիաննա Տիգրանյանին, որը կզրուցի հայ ծիսական երաժշտության, երաժշտաբանաստեղծական արվեստի մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանել է Սուպեր Սաքոյի հետ աղմկահարույց հարցազրույցը
Հանրային հեռուստաալիքը անդրադարձել է օրերս աղմուկ հանած հարցազրույցին, որի հյուրը ռեփեր Սուպեր Սաքոն էր։ Հիշե...
Aerosmith-ը հրաժեշտի շրջագայություն կսկսի
Ամերիկյան Aerosmith ռոք խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է այս սեպտեմբերին մեկնարկող հրաժեշտի շրջագայության մ...
Կասկադյորական վթար՝ «Գլադիատորի» սիքվելի նկարահանումների ժամանակ․ կան տուժածներ
Մարոկկոյում «Գլադիատորի» սիքվելը նկարահանող անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են նկարահանման հրապարակում կասկադյորա...
Եվրատեսիլը հաջորդ տարի կընդունի Շվեդիան. Հայաստանը 14-րդ հորիզոնականում է
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը` 58...