Հասարակություն

Վաշտի կացարանում հրդեհի գործով կապիտան Եղիշե Հակոբյանը կմնա կալանքի տակ․ ԶԼՄ

Վաշտի կացարանում հրդեհի գործով կապիտան Եղիշե Հակոբյանը կմնա կալանքի տակ․ ԶԼՄ

Վաշտի կացարանում հրդեհի գործով կապիտան Եղիշե Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Այս մասին տեղեկացնում է Pastinfo-ն թելեգրամյան իր ալիքում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել էր Ազատ գյուղում զորամասի հրդեհի դեպքին և նշել, որ  այս պահին 4 անձ կալանավորված է, նրանց նաև մեղադրանք է առաջադրված անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար.

 

 «Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են:
 

Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում»,- նշել է դատախազը:

 

Վարդապետյանը նշել է, որ ստուգվում են բոլոր վարկածները. «Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»,- ասել է դատախազը։ 

 

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250