
Զորամասի հրդեհի գործով կալանավորված է 4 անձ. Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է Ազատ գյուղում զորամասի հրդեհի դեպքին և նշել, որ այս պահին 4 անձ կալանավորված է, նրանց նաև մեղադրանք է առաջադրված անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար.
«Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են:
Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում»,- նշել է դատախազը:
Վարդապետյանը նշել է, որ ստուգվում են բոլոր վարկածները. «Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»,- ասել է դատախազը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատԶորամասի հրդեհի գործով կալանավորված է 4 անձարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։